Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ՓԾ տնօրենը ծանոթացել է աշխատանքային պայմաններին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

photo_2024-11-12_12-01-07

Նոյեմբերի 11-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն աշխատանքային այցով Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում էր։ Տնօրենին ուղեկցում էր տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ 

Նրանք հանդիպել են կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկիին և համատնօրեն Պավել Գյոզալյանին, քննարկել 2025 թ. աշխատանքային պլանները՝ հատուկ անդրադառնալով Կենտրոնի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստմանը: 

Տնօրենը բարձր է գնահատել Կենտրոնի դերը փրկարարների վերապատրաստման, մասնագիտական կարողությունների զարգացման գործում։ ՓԾ տնօրենն ու տեղակալը շրջել են Կենտրոնի տարածքում, ծանոթացել կրթական հնարավորություններին և նյութատեխնիկական բազայի հագեցվածությանը։ 

Կամո Ցուցուլյանն այցելել է նաև ՓԾ փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, հետևել ծառայության պայմաններին, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել Կենտրոնի սպայակազմի հետ։ 

Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարականներ է տվել անձնակազմին, ընդգծել, որ ձմռան բարդ պայմաններում փրկարարական աշխատանքները պետք է կազմակերպվեն հնարավորինս բարձր մակարդակով՝ ապահովելով արագ և խիստ համակարգված արձագանքում։

--00—ՅՄ