«Իմ նախաձեռնությամբ եմ հանդիպել». Աշոտյանը՝ Միրզոյանի հետ «գաղտնի» հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հաստատել է մամուլի տեղեկությունները, ըստ որոնց ինքը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Այս առնչությամբ ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը՝ հայտնում եմ․

1. Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

2. Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության եւ խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն հասկանալի պատճառներով ներկայացնելու կարիք չկա:

3. Հանդիպման ընթացքից եւ արդյունքներից գոհ եմ:

4. Հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է: Այսօրվա արտահոսքը դրա վկայությունն է:

5. Անկախ քաղաքական տարաձայնություններից կան պետական և ազգային կարևորության հարցեր, որոնց հետ կապված «ուսադիրներս» ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլեւս պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին»:

Ավելի վաղ «Փաստ» թերթը գրել էր, որ օրեր առաջ ԱԺ-ում է եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը շտապել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ:

«Հատկանշականն այն է, որ հանդիպումից հետո Աշոտյանն արագ հեռացել է խորհրդարանից: Թե ինչ խնդիրներ են քննարկել Միրզոյանն ու Աշոտյանը, դժվար է ասել: Դժվար է նաեւ ասել, թե ում նախաձեռնությամբ է եղել հանդիպումը: Այստեղ հետաքրքրականն այն է, որ այցը կայացել է խիստ գաղտնիության պայմաններում, եւ առ այսօր ո՛չ Աշոտյանը, ո՛չ Միրզոյանն այս հանդիպման մասին չեն բարձրաձայնել»,-գրել է «Փաստ» թերթը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս