Ահազանգ․ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

կառավարություն

Մայիսի 14-ին՝ ժամը 14:18-ին,«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված։ Այդ մասին  տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: