ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
ՔՊ-ում պառակտում չեմ տեսնում, ՔՊ-ն ուժեղ առաջնորդ ունի, թիմում երիտասարդներ են, տարբեր հարցեր կարող են լինել, ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի հետ խնդիրներ ունենալուն, ես իր հետ չեմ աշխատել, այլ հանձնաժողովից եմ, չեմ իմանում՝ ինչ խնդիրներ կան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Խոսելով արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաքի և իր չստորագրելու հանգամանքի մասին՝ պատգամավորն ասաց, որ ստորագրահավաքը նրա հեռացման համար չի եղել, եթե Գրիգոր Մինասյանը հրաժարական չտար, միգուցե քննարկվեր հարցը և լուծվեր։
Խոսելով մամուլում առկա տեղեկություններից, որ իր մուտքը ՌԴ արգելվել է, Սուքիասյանը պարզաբանեց՝ ինքը ՌԴ չի գնացել, հետաքրքիր է՝ որտեղի՞ց են նման լուրերը տարածվում։ «Ես ՀՀ քաղաքացի եմ, հարգում եմ ՌԴ-ի ցանկացած մարմնի որոշում, վերջին շրջանում չեմ փորձել գնալ, բայց ցանկացած երկրի իրավունքն է որոշում կայացնել»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ