ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.
1. Պաշտոնական այցով 2024 թվականի նոյեմբերի 17-23-ը Հանոյ (Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ
Ազգային ժողովի նախագահ
Արուսյակ ՄԱՆԱՎԱԶՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր
Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր
Հրաչյա ՀԱԿՈԲՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր
Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ազգային ժողովի նախագահի խորհրդատու օգնական
Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (նոյեմբերի 13-23-ը)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ - օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի (10 գիշեր՝ 1 անձի, 6 գիշեր՝ 6 անձի, 2 գիշեր՝ 5 անձի համար)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (4 գիշեր՝ 5 անձի համար) վճարումը կատարում է հրավիրող կողմը»։
--00—ՍՊ