ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
«Դրական եմ համարում դատարանի որոշումը, հուսադրող է և գործը, որպես այդպիսին, շինծու է»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։
--00—ՍՊ