Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ բանակցություններ վարելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

սս

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ եվրոպացի գործընկերների հետ բանակցություններ վարելու նպատակով։ Հայտնում է CNN-ը։ 

Նա հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինային աջակցելու հարցը քննարկելու համար: 


Եվրոպացիները մտահոգված են՝ քանի որ ԱՄՆ-ն կրճատում է իր աջակցությունը Ուկրաինային, նրանց վրա կընկնի զգալի աջակցություն ցուցաբերելու բեռը, ինչը կարող է դժվարություններ բերել։ 

Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն Ուկրաինային տասնյակ միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել։
Պետքարտուղարը, իր հերթին․ մտահոգված է, որ Թրամփը կարող է ՌԴ-ի դեմ պատերազմում մենակ թողնել Ուկրաինային։ 
 

--00—ՍՊ