ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
։ Իսպանիայի որոշ հատվածներ կրկին տագնապի մեջ են՝ անձրևի, քամու, ձյան և ուժեղ ալիքների պատճառով ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է երկրի պետական օդերևութաբանական գործակալությունը։
«Այսօր Բալեարյան կղզիներում, Վալենսիայում և Կատալոնիայում անձրևների ու ափամերձ գոտիներում առկա իրավիճակի պատճառով վտանգի նարնջագույն (միջին) մակարդակ է հայտարարվել»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Իսպանիայի ամենախոցելի ինքնավար համայնքները միջերկրածովյան տարածաշրջանում գտնվողներն են։ Սպասվում է, որ տեղումների քանակն այնտեղ կհասնի ժամում 40 լիտրի։ Մուրսիա ինքնավար համայնքում տեղումների համար դեղին նախազգուշացում է տրվել, իսկ Աստուրիայում, Կաստիլիայում և Լեոնում սպասում են ձյան առատ տեղումներ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ