ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Ավարտվեց 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ 4 միավոր ունեն գրոսմայստերներ Ֆրեդերիկ Սվանեն և Մաքսիմ Չիգաևը։
Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն 3.5 միավոր:
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը ունեն 3 միավոր:
--00—ՍՊ