Կարևոր է բացառել «Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

սս


Ադրբեջանի նախագահ Ալիևը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարթերի հետ զրույցում ասել է, թե կարևոր է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար․

«Ներկայումս կողմերի միջև շարունակվում են բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ, այդ պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, կա նաև լուրջ առաջընթաց սահմանազատման և սահմանագծման հարցում», - ասել է Ալիևը։ 

Նա հայտարարել է, թե կարևոր է բացառել «Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։ 

--00—ՍՊ