ՀՔԾ-ը մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

Ծառուկյան

ՀՔԾ-ն մերժել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործի հարուցումը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ 

Ըստ խոսնակի՝ քննիչի կողմից քրգործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել էր գլխավոր դատախազություն։ Դատախազությունը այն հասցեագրել էր ՀՔԾ-ին։