Ալիևը Ցեղասպանություն գործեց բնիկ հայերի նկատմամբ, COP29-ի մասնակիցներ, ամաչում ենք ձեր լռությունից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

s

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը արձագանքել է COP29-ի շրջանակում Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի հայտարարություններին․

«Բնիկ հայերի հինավուրց տարածքի նկատմամբ ցեղասպանության միջոցով «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը» միջազգային իրավունքով արդարություն չէ: Դա նույնիսկ օրինական չէ միջազգային օրենսդրությամբ: 

Ադրբեջանը միայնակ չի գործել՝ առանց Իսրայելի ռազմական օգնության, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարության մեղսակցության և օրհնության, դա անհնար կլիներ իրականացնել: Նրանք, ովքեր դեռ ներկա են COP29-ին, ամաչում ենք ձեր լռությունից»։ 

--00—ՍՊ