Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 14, 24News

Պուտին Էրդողան.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Բանակցությունները կազմակերպվել են թուրքական կողմից նախաձեռնությամբ:

Կողմերը քննարկել են Սիրիայում տիրող ճգնաժամային իրավիճակը: Հատկապես անհանգստացնող է իրավիճակը Իդլիբում, որտեղ վերջին շրջանում արմատական զինված խմբավորումների կողմից նկատվել են հրադադարի խախտման դեպքեր:

Երկու երկրների առաջնորդները խոսել են նաև Մոսկվայի և Անկարայի միջև  առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին:

Տեսանյութեր

Live

Լրահոս