ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պատվիրակությունը մեկնել է Մինսկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 14, 24News

ՊՆ

Բելառուսում անցկացվող «Միլեքս-2019» սպառազինության և ռազմական տեխնիկայի 9-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով մայիսի 14-ին Մինսկ է մեկնել ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից: