ՊՎԾ մամուլի խոսնակի պարտականությունները կկատարի Սեդա Աղբալյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

ՀՀ պետական վերահսկողության ծառայության մամուլի խոսնակի պարտականությունները կկատարի Ծառայության ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը: Այս մասին հայտնեցին Պետական վերահսկողության ծառայությունից: 

«ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ այսուհետև ծառայության մամուլի խոսնակի պարտականությունները կկատարի ՀՀ վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը։ Բոլոր հարցումները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին»,- ասված է ՊՎԾ տարածած հաղորդագրության մեջ։