Քոչարյանը հայտարարեց դատարանում, որ իր գործով կողմնակալ մոտեցում կա

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ կողմնակալ մոտեցում է նկատում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան մարդիկ, որոնք դեռ պետք է հարցաքննվեին քննություն իրականացնելու ժամանակ, մինչդեռ ուղղորդված քննություն է իրականացվել, և կան մարդիկ, որոնց միտումնավոր ժամանակին չեն հարցաքննել:

«Սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, և քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան և այստեղ հարցաքննվեն», - ասել է Քոչարյանը: