ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՌԴ ՊՆ նախարարի հետ քննարկել են ռազմական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

пп

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության շրջանակներում ռազմական համագործակցության արդիական հարցերը և դրա զարգացման հեռանկարները, ինչպես նաև Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները: Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։  

 Բելուսովն ու Թասմագամբետովը քննարկել են նաև նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքը:

--00—ՍՊ