Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանների բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

գ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբաների բողոքը: Այդ մասին հայտնել է փաստաբան Անդրանիկ Մանուկյանը:

«Տեղեկացնում եմ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով իմ և պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները։

Ի թիվս այլնի, ներկայացրածս վճռաբեկ բողոքում բարձրացրել եմ ՔԴՕ 483֊րդ հոդվածի 7֊րդ մասի միատեսակ կիրառության և ձերբակալման իրավաչափության մասին Վճռաբեկ դատարանի 2024թ. կայացրած որոշումների մինչ այդ իրականացված ձերբակալման իրավաչափության վրա չանդրադառնալու վերաբերյալ հարցերը»,- գրել է նա։

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
 

--00—ՍՊ