Կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար Սոնա Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:

Նշենք, որ ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր երկու թեկնածու՝ նախկին պրոռեկտոր, դաշնակահար Վաղարշակ Հարությունյանը և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը: Վերջինս ստացել է 15 ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ 8 ձայն: