Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Capture2

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից, և թեև Մոսկվան կարծում է, որ կարգավորման մասին որոշումը Վլադիմիր Զելենսկին չի ընդունի, Կիևում երկխոսություն սկսելու համար նրանք պետք է չեղարկեն Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններն արգելող հրամանագիրը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ մենք երբեք չենք հրաժարվել բանակցություններից։ Ակնհայտ է, որ որոշումը Զելենսկին չի կայացնում, բայց ոչ թե մեզ կանչեն բանակցությունների և փորձեն ամեն ինչ գլխիվայր շուռ տալ և ասեն, որ Ուկրաինան ցանկանում է բանակցությունների գնալ, իսկ ՌԴ-ն՝ ոչ։

Պուտինը բազմիցս ասել է, թող նա (Զելենսկին) գոնե չեղարկի երկու տարի առաջվա հրամանագիրը, որն արգելում է բանակցությունները Պուտինի կառավարության հետ»,- ասել է Լավրովը New World նախագծին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ՌԴ ղեկավարը հանդես է եկել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու խաղաղության նոր առաջարկներով, որոնք նախատեսում են Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների կարգավիճակի ճանաչումը, ինչպես նաև Ուկրաինայի ապառազմականացումը և հակառուսական պատժամիջոցների վերացումը։

Այս նախաձեռնությունը Կիևում մերժվել է։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ Զելենսկու լիազորությունների ժամկետն ավարտվել է, և նրա լեգիտիմությունը չի կարող վերականգնվել։

--00—ՅՄ