ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, հերթական բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախումն է տեղի ունցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի և գնացքի գծերի հատման վայրում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Զավեն Մանուկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 63-ամյա Ավետիք Սուքիասյանի վարած բեռնատար գնացքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ օրվա պատասխանատու հերթապահ, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիշա Գաբրիելյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ