Թրամփի ազգային հետախուզության նոր տնօրենը նախկինում այցելել է Հայաստան և Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

11142446f0602871284dfa9b8af69ffd1f75a8

Թրամփն առաջարկել է ազգային հետախուզության տնօրեն նշանակել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Թուլսի Գաբբարդին։ Այս մասին հայտնում է Radar-ը՝ հղում անելով Associated Press-ին։

Նա նախկինում եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ, սակայն 2022 թվականին լքել է կուսակցությունը։ Խոսելով ՌԴ-ի լայնամասշտաբ ներխուժման մասին՝ Գաբբարդը հայտարարել է, որ Ուկրաինան արժանի չէ պաշտպանության, քանի որ ժողովրդավար չէ։ Պատերազմի առաջին օրերին նա պնդել էր, որ Բայդենը «ցանկանում է, որ Պուտինը հարձակվի Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանի նկատմամբ դրակոնյան պատժամիջոցներ կիրառելու համար»։

Հատկանշական է, որ Գաբբարդը նախկինում՝ ԱՄՆ կոնգրեսական եղած տարիներին, այցելել էր Հայաստան և Արցախ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ