Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կարող են այցելել տարածաշրջան․ Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 14, 24News

eahk-minski-xumby-kochov-dimel-n134134-1

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կարող են այցելել տարածաշրջան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Մենք դեռ պլանավորում ենք, որ համանախագահները տարածաշրջան կժամանեն ամսվա վերջում: Օրակարգում արտգործնախարարների հանդիպումն է, սակայն մենք պետք է նախապատրաստենք այն», - ասել է Մամեդյարովն ադրբեջանական «Report» գործակալությանը, հայտնում է «Интерфакс»-ը:

Ըստ նրա, արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու առաջարկը ստացվել է համանախագահող երկրներից մեկից: