Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ մարջանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

սս.j

Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում գիտնականները հայտնաբերել են երբևէ գրանցված ամենամեծ մարջանը: «Մեգա մարջանը», որը բազմաթիվ փոխկապակցված, փոքրիկ արարածների հավաքածու է, որոնք միասին կազմում են մեկ օրգանիզմ, կարող է լինել ավելի քան 300 տարեկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Մարջանը հայտնաբերվել է National Geographic նավի տեսանկարահանողի կողմից։ National Geographic-ի թիմն այցելում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր հատվածներ՝ տեսնելու կլիմայի փոփոխության ազդեցությունը: Ըստ թիմի՝ մարջանն ավելի մեծ է, քան կապույտ կետը:

Սողոմոնյան կղզիների մոտ մարջանը հայտնաբերող խումբն այն բնութագրել է որպես ստորջրյա տաճար։ Հետախուզական թիմի գիտնականների կատարած չափումների համաձայն՝ մարջանն ունի 34 մ լայնություն, 32 մ երկարություն և 5,5 մ բարձրություն։ 

Մարջանները մեծ ճնշման տակ են հայտնվել, քանի որ օվկիանոսները տաքանում են կլիմայի փոփոխության պատճառով: Այս մարջանը հայտնաբերվել է ավելի խորը ջրերում, քան որոշ մարջանյան խութեր, և հնարավոր է, որ դրա շնորհիվ այն պաշտպանված է մնացել ծովի մակերևույթի բարձր ջերմաստիճանից:

--00—ԼՀ