ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հայ հասարակության հավաքական ենթագիտակցությունը «ապապետական» է։
«Մեր հավաքական սոցիալական մտածողությունը, այլ կերպ ասած մեր ենթագիտակցությունը ապապետական է: Մեր ներկայիս սոցիալական հոգեբանությունը, սոցիալական հոգեբանության գենետիկան հիմնականում ձևավորվել է այն ժամանակ, երբ մենք գաղութ էինք, հպատակ: Այն երկրները, որտեղ մենք ապրում էինք, մեզ համար խորթ էին: Եվ այսպես, առնվազն 600 տարի։
Մենք ապրել ենք պետություններում, որոնք մեզ պարտադրել են, ոչ թե մենք ենք ստեղծել, ուստի մեր առաջին արձագանքը պետությունից ազատվելու ցանկությունն է, եթե նույնիսկ մենք այդ պետությունը ստեղծել ենք»,- ասաց նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այսօր «ստեղծվում է իրական Հայաստան», որը հակադրության մեջ է մտնում «պատմական Հայաստանի հետ»՝ կոչ անելով հայ ժողովրդին հրաժարվել պետության մասին «պատմական» պատկերացումներից։
--00—ՅՄ