Բախվել են Mercedes-ները, Skoda-ն և թիվ 58 երթուղին սպասարկող մարդատար Газель-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Գոշ գազի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 35 ՏA 404 համարանիշի, մարդատար Газель մակնիշի 5020 Տ համարանիշի, Skoda մակնիշի 10 ԼԼ 902 համարանիշի և Mercedes մակնիշի 34 RC 311 հմարանիշի ավտոեքենաերը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտիոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Աղբյուրը հայտնում է, որ մարդատար Газель-ը սպասարկում է թիվ 58 երթուղին։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Նշված հատվածում երթևեկությունը մասամբ դարձել է անկառավարելի, քանի որ վարորդները չեն զիջում միմյանց, իսկ բախման հետևանքով էլ մեքենաները հատնվել են Ռուբինյանց փողոցի և Ռուբինյանց նրբանցքի մեջտեղում։

1
1