Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հաղորդել Փաշինյան-Ալիև հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 14, 24News

Ալիև Փաշինյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հաղորդել Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումից։ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ասեմ, որ դա պաշտոնական միջոցառում էր, որը կազմակերպվել էր ի պատիվ Արևելյան գործընկերության երկրների։ Այո, մի սեղանի շուրջ էին գտնվում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են ստեղծված իրավիճակը շփման գծում։ Այսինքն՝ մտքերի փոխանակում իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Հարցին, թե անդրադարձ եղել է սահմանային վերջին դեպքերին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց, որ մտահոգությունը փոխանցվել է։

Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակի առթիվ տրվել է պաշտոնական ընթրիք Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։