ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Հայացք դեպի ապագա. Արևելյան գործընկերության ապագան` ավելի ուժեղ տնտեսությունների, կառավարման, կապերի և հասարակությունների միջոցով» խորագրով քննարկման ընթացքում: 

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: