Վարչապետն իր տիկնոջ հետ մասնակցել է ՉԺՀ նախագահի անունից տրված գալա ընթրիքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն տրվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անունից: 

Ընթրիքին մասնակցել են նաև համաժողովին մասնակցելու նպատակով ՉԺՀ ժամանած Սինգապուրի, Մոնղոլիայի, Շրի Լանկայի, Կամբոջայի, Հունաստանի և Ուզբեկստանի նախագահները:

Մայիսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը և հանդես կգա ելույթով: