Աջափնյակում մինչև կեսգիշեր ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, մայիսի 17-ի ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Հ 2 հեռուսատընկերության վարչական շենքը, Պրոֆալ ՍՊԸ-ի վարչական շենքի  և հարակից  բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: