«Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը տեղափոխվել է «Հոֆֆենհայմ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Հայաստանի հավաքականի եւ «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը տեղափոխվել է «Հոֆֆենհայմ»: Այս մասին հայտնում է «Յան Ռեգենսբուրգի» պաշտոնական կայքը: Նրա պայմանագիրը ներկայիս թիմի հետ նախատեսված էր մինչեւ 2021 թ.:

Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա Ադամյանը մասնացկել է 31 խաղի: Խփել է 15 գոլ ու գոլային 9 փոխանցում կատարել:

«Հոֆենհայմը» Բունդեսլիգայի ավարտվող մրցաշրջանում 8-րդն է: Այս պահին ունի 51 միավոր: