Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը կարող է Կահիրեում գումարվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Մայիսի 12-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ Եգիպտոսի միջազգային համագործակցության և ներդրումների նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սահար Նասրի (Sahar Nasr) հետ։

Հանդիպման ընթացքում նախարար Սահար Նասրը հայտնեց ընթացիկ տարում հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը Կահիրեում գումարելու եգիպտական կողմի պատրաստակամությունը։

Կողմերը քննարկեցին ԵՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը, երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման վերաբերյալ հարցեր։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս