Ալավերդու պետական քոլեջի ուսանողները, արդեն մի քանի օր է, դասադուլ են հայտարարել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

.

Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի պետական քոլեջում լարված մթնոլորտ է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Մայիսի 8-ին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով Ալավերդու պետական քոլեջի տնօրեն Ռուդոլֆ Ստեփանյանը ազատվել է աշխատանքից, և տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նույն քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Աստղիկ Ավետյանը:

Սակայն դասախոսական կազմը, աշխատակիցները և որոշ ուսանողներ դեմ են, որպեսզի Ա. Ավետյանը լինի տնօրենի պաշտոնակատար: Դասախոսական կազմը շեշտում է, որ ունեն նաև այլ փոխտնօրեն, ով նախկինում աշխատել է դպրոցի տնօրեն, ով կարող է լինել տնօրեն, բայց ոչ Ա. Ավետյանը:

Ա. Ավետյանը նշված քոլեջում աշխատում է արդեն 26 տարի, որից 24-ը՝ փոխտնօրենի պաշտոնում: Քոլեջի ուսանողները դասերի չեն մասնակցում, իսկ դասախոսական կոլեկտիվից էլ 8 հոգի ազատման դիմում են ներկայացրել և սպասում են, որպեսզի պաշտոնակատարը մակագրի:

Արդեն նախկին տնօրեն Ռ. Ստեփանյանը նույնպես տեսչական ստուգումների արդյունքում 2 և ավելի խախտումների համար է ազատվել աշխատանքից:

Ամբողջությամբ՝ սկզբնաղյուր լրատվամիջոցում: