Հրաժարականի դիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News 

14385953_0_0_1600_901_1920x0_80_0_0_c60f3a1a85bae759a9863363b1f11ddb

24News-ի տեղեկությունների համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ևս ներկայացրել է հրաժարականի դիմում: Կառույցում Խաչատրյանի հրաժարականի դիմումից հետո որոշ պաշտոնյաներ սպասում են, թե ի՞նչ ճակատագրի կարժանանան իրենք: Այս մասին 24News-ին ասաց Հակակոռուպցիոն  կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ում անունն իր խնդրանքով չենք հրապարակում:

24News-ը կապ հաստատեց նաև Սասուն Խաչատրյանի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի հետ, վերջինս սկզբում նշեց, որ իր մասով դեռևս որոշում չկա, հետո նշեց, որ ինքը դեռ որոշում չի կայացրել:

«Երկու րոպե առաջ թերթերից իմացա, որ նման տեղեկություն կա, ես ինքս դեռ պետի հետ չեմ խոսել»,- 24News-ին ասաց Բաբայանը: 

Հիշեցնենք, որ ըստ 24News-ի տեղեկությունների հրաժարականի դիմում են ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախարար Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ