Ո՞վ է Փաշինյանը, որ թույլ տա կամ չտա Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին գնալ Արցախ․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

«Պետական դավաճանություն է Արցախի և ՀՀ-ի միջև բաժանարար գծեր քաշելն՝ անկախ նրանից ով է դա անում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝  ներքին գործերին խառնվելու մեղադրանքներ պետք է ուղղել ոչ թե Արցախի իշխանություններին, այլ հենց Նիկոլ Փաշինյանին, երբ մատ էր թափ տալիս նրանց վրա։

«Ես չեմ հասկանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Արցախում հեղափոխություն կանեմ, հեղափոխական-հակահեղափոխական։ Այս մարդու ուզածը ի՞նչն է։ Նա նոր Հիտլե՞րն է, Ստալի՞նը, թե՞․․․։ 

Կարծում է, որ իրենից բացի որևէ մեկն իրավունք չո՞ւնի գնալ Արցախ, այլ կարծիք արտահայտել, այսինքն՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ այլ հերոսներ չգնա՞ն Արցախ։ Դա ի՞նչ գրառում է»,- ասել է Շարմազանովը։

Շարունակությունը՝ տեսանյութում։