Ոհմակն՝ իր գործակալական ցանցով, անհանգստանում և պայքարում է իր տերերի համար. Ա. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահ է, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման շրջանակում դեռ շատ անձինք են պատասխանատվություն կրելու, իրավապահները դեռ շատերի դռներն են թակելու։ Այդ մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում։

Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանում գործակալներ կան, որոնք փորձում են աջակցել երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին։ «Հիմա հոխորտացող ոհմակն՝ իր գործակալական ցանցով անհանգստանում է, և պայքարում տերերի համար»-շեշտել է նա։ Սակայն, ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ այդ պայքարը երկար չի տևի։

Մանրամասները՝ տեսանյութում։