Բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել սպորտի և երիտասարդոթյան հարցերի նախարարի պաշտոնակատարին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

.

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել ՀՀ սպորտի և երիտասարդներ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:  

ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. «ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի մամուլի ասուլիսից պարզ դարձավ, որ վերջինս չի ցանկանում կատարել դատարանի որոշման և օրենքի պահանջները, որն էլ ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխասխանատվություն: Դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցի պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հիմքով»:

Օրեր առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հայտարարել էր, որ նախարարությունը դադարեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը և չի վերակագնել: