Լևոնական կադրերին տեղավորում են «յուղոտ» պաշտոնների. ո՞վ է զբաղվում լոբբինգով. «Իրավունք»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Լևոն

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրամանով օրերս ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր նշանակված Դիանա Գալոյանն ամենևին էլ ժ/պ ռեկտորի սրտով չէր:

Նա, ըստ տեղեկությունների, ուներ իր թեկնածուն այդ պաշտոնի համար, որի նշանակման հետ կապված անգամ կոնֆլիկտ է ունեցել ԿԳ փոխնախարարներից մեկի հետ: Սակայն հետագայում նրանց կոնֆլիկտը հարթվել է, քանի որ փոխնախարարը բացատրել է, որ այդ պաշտոնը նախապես համաձայնեցված է ԼՏՊ-Փաշինյան «համագործակցության» շրջանակում: Ավելին՝ վերջինս ասել է, որ ՀԱԿ անդամների նշանակումների մասին դեռ շատ ենք լսելու:

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած՝ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է:

Մեր աղբյուրի փոխանցմամբ. «Իշխանությունների մոտ ՀԱԿ անդամների և նրանց կադրերի լոբբինգով ակտիվ զբաղվում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով ՀԱԿ անդամների «հույսն ու հավատն է» այս շրջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: