Ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել 31-ամյա հետախուզվողին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 15, 24News

հետախուզվող

Մայիսի 14-ին` ժամը 12:30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Մոսկովյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա Առաքել Ս.-ին, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:

Տեսանյութեր

Live

Լրահոս