Կարո Փայլանը բողոք է ներկայացնելու հայ երեխային ուղիղ եթերում կրոնափոխ անելու համար

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Կարո

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան էջում անդրադարձել է թուրքական հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերով հայ երեխայի կրոնափոխության թեմային։ Գրառումը՝ ստորև․

«Խոսել եմ Արթուրի մոր հետ։ Նա ասել է, որ 13-ամյա երեխային ուղիղ եթեր են տարել առանց իր համաձայնության։

Երեխային բռնությամբ կրոնափոխ արած հաղորդման դեմ բողոք եմ ներկայացնելու Ռադիոհեռուստաընկերությւոնների խորհուրդ և դատախազություն»։

Արթուրի մայրը նաև հայտարարել էր, որ իր որդին իրականում մահմեդականություն չի ընդունել, այլ խաբեության զոհ է։