ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան էջում անդրադարձել է թուրքական հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերով հայ երեխայի կրոնափոխության թեմային։ Գրառումը՝ ստորև․
«Խոսել եմ Արթուրի մոր հետ։ Նա ասել է, որ 13-ամյա երեխային ուղիղ եթեր են տարել առանց իր համաձայնության։
Երեխային բռնությամբ կրոնափոխ արած հաղորդման դեմ բողոք եմ ներկայացնելու Ռադիոհեռուստաընկերությւոնների խորհուրդ և դատախազություն»։
Արթուրի մայրը նաև հայտարարել էր, որ իր որդին իրականում մահմեդականություն չի ընդունել, այլ խաբեության զոհ է։