Բոլորիդ ընտանիքներին մաղթում ենք առողջություն,բարեկեցություն․ Վարչապետի շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 15, 24News

Փաշինյան-ընտանիք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` շնորհավորելով Ընտանիքի օրվա առիթով:

«Սիրելի հայրենակիցներ. շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առիթով:

Ձեր բոլորիդ ընտանիքներին մաղթում ենք առողջություն, երջանկություն, բարեկեցություն:

Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ և խոնարհվում ենք բոլորիդ առաջ»,- գրել է վարչապետը: