ՀՀ-ի ու Արցախի միջև որևէ հակասություն չկա և սրացում էլ չի կարող լինել․ Աշոտ Ղուլյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Արցախի միջև որևէ հակասություն չկա, և սրացում չի կարող լինել։

«Այսօր այստեղ ենք, որպեսզի և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական մակարդակով ցույց տանք, որ հայկական երկու հանրապետությունների միջև հարաբերությունները միշտ էլ եղել են բարեկամական-եղբայրական։ Կարող են լինել աշխատանքային հարցերում տարաձայնություններ, բայց դա որևէ ձևով չի կարող նսեմացնել մեր հարաբերությունների մակարդակը», - ասել է Աշոտ Ղուլյանը և հավելել, որ չի ուզում այս հարցում որևէ թյուրըմբռնում լինի։

«Կարևոր է՝ հասկանանք, որ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ, հիմա սա էլ է նոր ժամանակի արդյունքը, երբ ամեն մարդ ազատ է իր տեսակետի համար», - ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը։