Կայուն և ամուր ընտանիքներն են յուրաքանչյուր երկրի ու պետության հիմնասյունը․ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 15, 24News

gagik-tsarukyannnnnnnn5

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ամբողջ աշխարհում այսօր նշվում  է  Ընտանիքի միջազգային օրը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կայուն և ամուր ընտանիքներն են յուրաքանչյուր երկրի ու պետության հիմնասյունը: Ես միշտ նշել եմ, որ  ընտանիք, օջախ, եկեղեցի հասկացություններն ինձ համար բացարձակ արժեք են և բացառիկ նվիրական նշանակություն ունեն: Ընտանիքը յուրաքանչյուր հայի համար սրբություն է: Հենց հայկական ավանդական ընտանիքներում են դաստիարակվում ազգային արժեհամակարգ դավանող սերունդները, որոնք էլ հանդիսանում են մեր հայ ազգի շարունակականության ամենակարևոր գրավականը: Ես միշտ ասել եմ, որ դաստիարակված լինելով մեր բազմադարյա ավանդույթներով առաջնորդվող հայ ընտանիքում, առաջնորդվելով մեր քրիստոնեական հավատքով ու ազգային արժեհամակարգով՝  ես միշտ եղել ու շարունակելու եմ լինել ավանդական հայ ընտանիքի կողմնակից,  և ինձ համար երբեք ընդունելի չի եղել և չի լինելու ավանդապահ հայ օջախին անհարիր ցանկացած դրսևորում:

Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ բոլոր ընտանիքներին մաղթում եմ փոխադարձ սիրո և հարգանքի մթնոլորտում  երկար տարիների  երջանիկ կյանք: Ընտանեկան  ջերմություն, բարեկեցություն, բարգավաճում և խաղաղություն աշխարհի բոլոր հայ օջախներին»: