Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

467267243_1107376680743632_3496861629446073604_n_1.thumb_

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին 24News-ին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- ասաց նա։

Մերի Մանուկյան

--00—ՅՄ