Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 15, 24News

ՊՆ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս