Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը լավատեսություն է ներշնչում․ ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Արցախ

Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական ազդակներ է նկատում։

Ըստ դեսպանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները նպաստել են բռնության կրճատմանը շփման գծում։ Դեսպանը նշել է, որ կան նաև այլ դրական ազդակներ, և որ գործընթացը լավատեսություն է ներշնչում։

Լին Թրեյսին, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ակնկալվող հանդիպմանը Վաշինգտոնում, հայտնել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում հանդիպումների մասին տեղեկություն դեռ չկա։