ԱՄՆ-ն հասկանում է՝ Հայաստանը Ռուսաստանին կապում են աշխարհագրական, պատմական կապերը․ դեսպան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Թրեյսի

Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին,  հայտարարել է, որ ԱՄՆ-ն հասկանում է, որ Հայաստանը Ռուսաստանին կապում են աշխարհագրական և պատմական կապերը, ապա հավելել, որ շատերը կհամաձայնեն՝ հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակում ԵՄ-ի, ԱՄՆ-ի կամ հնարավոր այլ գործընկերների հետ հարաբերությունները։

«Հայաստանը պատմականորեն և աշխարհագրորեն կապված է Ռուսաստանի հետ, բայց մշակութապես և արժեհամակարգով կապված է Արևմուտքի հետ», - կարծում է դեսպանը։

Ավելի վաղ՝ Հայաստան այցի ժամանակ, նախագահ Դոնալդ թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանին կոչ էր արել հրաժարվել Ռուսաստանի հետ կապերի պատմական «կլիշեներից»։

Տեսանյութեր

Live

Լրահոս