Դավիթ Տոնոյանը այցելել է վիրավորված զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Դավիթ Տոնոյան

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց, որ շուտ ապաքինվելու է և շարունակի մարտական ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը հանդիպեց նաև Արգիշտի Սեփխանյանին ում վիճակը զգալիորեն բարելավված է»,-գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Ագանիկ Զորոգյանը հակառակորդի կրակից վիրավորվել էր մայիսի 4-ին՝ Արցախում, իսկ պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը վիրավորվել էր ապրիլի 30-ին՝ Տավուշի դիրքերում: