Այգեզարդ գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

Մայիսի 15-ին, ժամը 15:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: